211652_close_icon
views-count3991 դիտում article-date 14:17 27-08-2019

Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 1999 թվականից։ 20 տարվա ընթացքում նրա գլխավորած ընտրանու անդամները դարձել են Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ։ 20 ատրվա դադարից հետո Հայաստանը կրկին Օլիմպիական խաղերի չեմպիոն է ունեցել։ Ռիոյում Հայաստանի հիմնը հնչեց Արթուր Ալեքսանյանի պատվին։ Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք մեր երկիրը 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ:

Նմանատիպ նյութեր