211652_close_icon
views-count2603 դիտում article-date 13:50 27-08-2019

Այսօր Նեյմարի տրանսֆերի շուրջ վճռորոշ օր է

«Բարսելոնան» այս շաբաթ վերջնական պարզություն կմտցնի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցում: Կատալոնական ակումբի ներկայացուցիչները (Օսկար Գրաու, Էրիկ Աբիդալ), այս պահին Փարիզում են, որտեղ բանակցություններ են վարում բրազիլացու տրանսֆերի շուրջ: Այսօրվա փուլը կարող է վճռորոշ դառնալ: ՊՍԺ-ն Նեյմարին գնահատում է 250-300 մլն եվրո: Երեկ կատալոնացիները առաջարկ էին արել՝ վարձավճար, հաջորդ տարի 170 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ և Ուսման Դեմբելեին), սակայն փարիզցիները մերժել էին այն: Նրանք պահանջում են գործարքում ներառել նաև կատալոնացիների պաշտպան Նելսոն Սեմեդուին և միանգամից 100 մլն եվրո վճարել, սակայն դա էլ «Բարսելոնային» ձեռք չի տալիս: Կատալոնացիները դեմ չեն Դեմբելեին բաց թողնել, քանի որ հոգնել են վերջինիս վարքագծից, սակայն Սեմեդուն թիմի մեկնարկային կազմի խաղացող է դարձել, Էրնեստո Վալվերդեն նրան շատ բարձր է գնահատում: Այժմ «Բարսելոնան» հոռետես է Նեյմարին վերադարձնելու հարցում՝ համարելով, որ ՊՍԺ-ի հետ պայմանավորվելն այլևս չի ստացվի:

Նմանատիպ նյութեր