211652_close_icon
views-count2212 դիտում article-date 20:19 26-08-2019

Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա և Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։ Տոմսերի արժեքը՝ ըստ խաղերի՝ [b] Հայաստան - Իտալիա՝[/b] Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 10000 դրամ Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 6000 դրամ Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ [b]Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա [/b] Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Նմանատիպ նյութեր