211652_close_icon
views-count26361 դիտում article-date 19:43 26-08-2019

Հերթական թմրանյութի հայտնաբերումը Լոռու մարզի ոստիկանների կողմից. ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը բերման է ենթարկվել ոստիկանություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժնմունքների ծառայողները (Կանեփ-կակաչ- 2019) համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող (Օլեգ Գորբունովի անվան մանկադպրոցի բակից) Թումանյանի ոստիկանություն են բերման ենթարկել Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Անուշավան Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձնական խուզարկությամբ նրա ջինսե տաբատի առջևի ձախ գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն գույնի խոտաբույսի չոր մանրացված զանգված, որից հետո Անուշավան Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ դա պլան է և այն պատկանում է իրեն ու այն ինքը պատրաստել է իրենց անասնագոմի հետնամասում իր կողմից աճեցրած կանեփ տեսակի խոտաբույսից՝ ծխելու միջոցով օգտագործելու նպատակով: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անուշավան Խ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր