211652_close_icon
views-count257075 դիտում article-date 18:20 26-08-2019

Երևանում քրեական հեղինակության սպանության գործով ձերբակալվել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի 44-ամյա գլխավոր տնօրենը, ով խոչընդոտել է արդարադատության իրականացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչի կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի գլխավոր տնօրենն է: Այսօր նա քննչական բաժնից տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր և նա, ըստ տեղեկությունների, արդարադատության իրականացմանն է խորչընդոտել այն ժամանակ, երբ ոստիկաններն ու քննիչները, փորձել են «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի տեսանկարահանման սարքերի կրիչները օրենքով նախատեսված հոդվածներին համապատասխան վերցնել: Գ. Հովհաննիսյանը չի թույլատրել, իսկ ոստիկաններն ու քննիչները ունեցել են լուրջ կասկածներ, որ հնարավոր է՝ տեսախցիկները արձանագրած լինեն հանցագործության պահը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/25/1133444/?fbclid=IwAR3qOmvCzGdchNyAOvEFzvbU2WCwPz5xenefYkhMRhsQqiVrDYWJJUjaqJ0]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Տեղում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեծվել էր քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության փորձը) կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը): 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: [b]Սպանված 43-ամյա Համբարձում Առաքելյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0350138001566831577251208.jpg[/img] [b] Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալված, «Դոն Կիխոտ» ռեստորանի գլխավոր տնօրեն, 44-ամյա Գևորգ Հովհաննիսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0170483001566832578711059.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր