211652_close_icon
views-count1950 դիտում article-date 16:55 26-08-2019

Ինչպես է ծախսվելու Արցախի ընտրությունների դիտորդության բյուջեն. Դանիել Իոաննիսյանը հաշվետվություն է ներկայացրել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հեշվետվություն է ներկայացրել, թե ինչպես է ծախսելվու իրենց Ստեփանակերտի գրասենյակին Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ՀՀ կառավարության հատկացրած 16.2 մլն դրամը: Այս մասին Իոաննիսյանը գրել է Facebook-յան իր էջում. «Ինչպես գիտեք, Կառավարությունը որոշել է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» 16.200.000 դրամ դրամաշնորհ հատկացնել` Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդության համար: Այդ գումարով մենք կիրականացնենք ոչ միայն 90 դիտորդներով ընտրական տեղամասերի (տերմինաբանորեն՝ կարճաժամկետ) դիտարկում, այլև ընտրողների իրազեկման արշավ ու մեդիա-մոնիթորինգ: Համեմատության համար ասեմ, որ 600 դիտորդներով 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դիտորդությանը, ընտրողների իրազեկմամբ, մեդիա-մոնիտորինգով ու այլ բաղադրիչներով, ծախսվել է մոտ 141 միլիոն դրամ: Այսինքն, դեկտեմբերին մեկ դիտորդի վրա (այո կոպիտ հաշվարկ է) ծախսվել է 40 տոկոսով ավել գումար, քան այժմ` Արցախում... Թեև, շատ բաներ Երևանից 350 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտում իրականացնելը շատ ավելի թանկ է, քան Երևանում (փորձագետների գնալ-գալ, հյուրանոց է և այլն): Ու քանի որ միշտ սատարել ենք պետական բյուջեի ծախսման առավելագույն թափանցիկությունը, հրապարակում ենք ծրագիրը, որն իրականացնելու ենք հայաստանյան հարկատուների հաշվին: Բոլոր ծախսերը լինելու են հիմնավորող փաստաթղթերով (ինչպես միշտ): Խնայված գումարը, եթե լինի, ամբողջությամբ վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե: Հ.Գ. Իմիջայլոց, 16,2 միլիոն դրամը դա «Իրազեկ քաղաքացիների միավորման» մոտ 5 ամսում վճարված հարկերի չափն է... Այսինքն, անգամ այս տարի մենք պետությանը ավելի շատ փող ենք տվել, քան ստացել: Հ.Հ.Գ. Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին»: [img]https://st0.shamshyan.com/editor/082094100156682409379095.jpg[/img]

Նմանատիպ նյութեր