211652_close_icon
views-count1673 դիտում article-date 15:59 26-08-2019

Sinquefield Cup. Արոնյանը պարտվեց 8-րդ տուրում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում շարունակվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության 8-րդ տուրում զիջել է ռուս Յան Նեպոմնյաշչիին: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակիը (Ռուսաստան), Նեպոմնյաշնինու Դին Լիրենը (Չինաստան) 4,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 3 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը խաղալու է Մագնուս Կարլսենի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր