211652_close_icon
views-count1576 դիտում article-date 13:17 26-08-2019

Բակո Սահակյանը ներկա է գտնվել միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում ներկա է գտնվել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջույնի խոսքում նախագահը կարեւորել է համաժողովի գիտագործնական նշանակությունը՝ նշելով, որ նման միջոցառումները թույլ են տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ուսումնասիրել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը: «Եվ դա կարեւոր է հատկապես այսօր, երբ կան երկրներ ու շրջանակներ, որոնք ցուցաբերում են քաղաքականացված մոտեցում պատմական փաստերի նկատմամբ՝ փորձ անելով վերաշարադրել պատմությունը եւ այն ներկայացնել նեղ շահադիտական տեսանկյունից, աղավաղված ձեւով: Այս ամենին պատասխանելու լավագույն միջոցը այսպիսի միջոցառումների անցկացումն է նման ձեւաչափով եւ օրակարգով»,- ընդգծել է նախագահ Սահակյանը:

Նմանատիպ նյութեր