211652_close_icon
views-count2957 դիտում article-date 20:19 25-08-2019

Մխիթար Հայրապետյան. ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի Թուրքիայում տեղի ունեցած սկանդալային պատմությանը: «Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։ «ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք: Խտրականությունը, հիմնված ռասսայական, կրոնական, էթնիկ կամ ազգային հողի վրա, ոչ միայն դեմ է ՖԻԴԵ-ի քաղաքականությանը, այլ նաև սպորտի հիմնարար սկզբունքներին: Չե՛նք հանդուրժելու: Եթե հետաքննությունը պարզի, որ մարզիկի իրավունքները ոտնահարվել են, կամ նա զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ազգային պատկանելության պատճառով, ապա կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները` համաձայն ՖԻԴԵ-ի օրենսդրության»»,- գրել է պատգամավորը: Հիշեցնենք, որ Մարիա Գևորգյանը պետք է մասնակցեր Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարին, սակայն ադրբեջանցի շախմատիստուհիների պահանջով թուրքական կողմը չեղարկել էր իր հրավերը:

Նմանատիպ նյութեր