211652_close_icon
views-count10036 դիտում article-date 19:39 25-08-2019

Հրդեհ Նոյակերտ գյուղում. տուժածներ չկան

Օգոստոսի 24-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:40-ին, մարվել` 08:02-ին: Այրվել են անասնագոմը (մոտ 55 քմ),  բաղդադե առաստաղը՝ մասամբ (մոտ 15 քմ), տանիքում պահեստավորած 1500 հակ անասնակեր, անասնագոմի մոտ կայանած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, իսկ տանիքի մետաղյա թիթեղներն ամբողջությամբ վնասվել են: Սատկել է 2 հավ:

Նմանատիպ նյութեր