211652_close_icon
views-count2988 դիտում article-date 19:20 25-08-2019

Նոր ու գեղեցիկ Շիրազի փողոցը նվեր է գյումրեցիներին. բացմանը ներկա էր վարչապետը

Գյումրիում «Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում օգոստոսի 25-ին շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը: Այս մասին գրում է [url=https://armenpress.am/arm/news/985869.html]«Արմենպրեսը»[/url]: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի թոռներին։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կնոջ` Աննա Հակոբյանի, դուստրերի հետ, ներկա էին բանաստեղծի որդին և դուստրը, բազմաթիվ հյուրեր, գյումրեցիներ։ Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: 700 մետր երկարություն ունեցող փողոցում իրականացվել են փողոցի երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթի 2 շերտ՝ 6 սմ հաստության ներքին շերտ և 4 սմ հաստության վերին շերտ: Անձրևաջրատար կոյուղացանցի մի մասը նոր է կառուցվել, իսկ մի մասը վերականգնվել է: Հոսանքալարերը վերգետնյայից տեղափոխվել են ստորգետյա, հին հենասյուները փոխարինվել են նորերով։ Փողոցի նորոգման աշխատանքերը մեկնարկել էին դեռ նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով։ Նախնական որոշմամբ փողոցը սալիկապատվելու էր այնպես, ինչպես «Ռուսթավելի» փողոցը, ավելի ուշ ֆինանսական միջոցների սղության պատճառով որոշվեց փողոցը ասֆալտապատել՝ կարմիր ասֆալտով, սակայն հետագայում այդ ճոխությունից ևս հրաժարվեցին։

Նմանատիպ նյութեր