211652_close_icon
views-count2373 դիտում article-date 18:41 25-08-2019

Իրանի բրիգադային գեներալը ժամանում է Մոսկվա՝ մասնակցելու Maks-2019 ավիացիոն ներկայացմանը

Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (IAIO) ղեկավար, բրիգադային գեներալ Աբդոկլարիմ Բանիտարաֆին ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Maks-2019 միջազգային ավիացիոն ներկայացմանը: Հաղորդում է [url=https://en.mehrnews.com/news/149288/Head-of-Iranian-IAIO-organization-arrives-in-Moscow-to-attend]Mehr[/url] գործակալությունը։ Միջազգային օդային շոուին մասնակցելուց բացի, նախատեսվում է բրիգադային գեներալ Աբդոկլարիմ Բանիտարաֆիի հանդիպումը ռուս և այլ երկրների գործընկերների հետ: Maks International ավիացիոն շոուն կազմակեպրվելու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկում: Մոտ 340 ընկերություն, այդ թվում` Իրանից, մասնակցելու են միջոցառմանը և ցուցադրելու են իրենց վերջին օդատիեզերական և օդային նորույթներն ու նվաճումները:

Նմանատիպ նյութեր