211652_close_icon
views-count117136 դիտում article-date 18:02 25-08-2019

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի խնդրանքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ որպեսզի որոշ մարդիկ չշարունակեն կախվել հրշեջ-փրկարարների «շլանգներից»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,

Ակնհայտ է, որ այս տարի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության գրեթե բոլոր ստորաբաժանումները աշխատել և շարունակում են աշխատել արտակարգ պայմաններում, բայց չգիտես ինչու՝ որոշ դատարակախոսներ անհիմն մեղադրում են հրշեջ փրկարարներին, թե նրանք թերանում են իրենց աշխատանքում։ Մի առիթով Հայաստանի և Արցախի ազգային հերոս, լուսահոգի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը Արշակ Սադոյանին ասել էր․ «Արշակը 7 երգ գիտի, 7-ն էլ մազութի մասին է»։ Ու հիմա այդ դատարկախոսները 7 երգ գիտեն, 7-ն էլ հրշեջ-փրկարարների «շլանգի» մասին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրանքով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի 2019 թվականը վարչապետը հայտարարի հայ հրշեջ-փրկարարի տարի։ Չէ որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նախաձեռնությամբ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հռչակվեց «Քաղաքացու օր»։ Հույս ունենք, որ վարչապետ Ն․ Փաշինյանը կընդառաջի խնդրանքին։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ, որպեսզի այդ վայ զազրախոսները տեսնեն, թե ինչպիսի վտանգներով լի պայմաններում են հրշեջ-փրկարարներն աշխատում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր