211652_close_icon
views-count2632 դիտում article-date 17:35 25-08-2019

Կրեմլն արձագանքել է G7-ի հաջորդ գագաթնաժողովին ՌԴ-ին հրավիրելու մասին Թրամփի հայտարարությանը

Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ «միանգամայն հավանական» է, որ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7)՝ ԱՄՆ-ում անցկացվելիք հաջորդ գագաթնաժողովին, գրում է [url=https://ria.ru/20190825/1557880481.html]ria.ru[/url]-ն: «Նախագահ Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ արդեն ասել է, որ եթե նման հրավեր լինի, Ռուսաստանն անպայման կդիտարկի այն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը: Ավելի վաղ Կանադայի և Գերմանիայի իշխանությունները դեմ էին արտահայտվել Ռուսաստանի՝ Մեծ յոթնյակ վերադառնալու գաղափարին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/25/1133421/]Հիշեցնենք[/url], որ «Մեծ յոթնյակի»՝ այս տարվա գագաթնաժողովն անց է կացվում օգոստոսի 24-26-ը՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում: Նշենք, որ «Մեծ յոթնյակի» մեջ մտնում են տնտեսապես զարգացած երկրներ՝ Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Ճապոնիան: Խումբը յոթնյակի ձևաչափով գործել է 1976-1997թթ.: Ռուսաստանի անդամակցությունից հետո այն վերանվանվեց «Մեծ ութնյակ»: Հիշեցնենք նաև, որ 2014թ.-ին ուկրաինա-ռուսական պատերազմի հետևանքով սրվեցին ԱՄՆ-ի ու Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, և խմբի անդամները զրկեցին Ռուսաստանին անդամակցությունից։

Նմանատիպ նյութեր