211652_close_icon
views-count1929 դիտում article-date 15:04 25-08-2019

Գյումրին նշում է քաղաքի տոնը. ներկա է Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Գյումրու օրն է: Քաղաքի միջոցառումներին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ մասին խոսք էր տվել դեռ նախորդ տարի, երբ ուշացմամբ էր շնորհավորել քաղաքի տոնը: «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է: 17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր