211652_close_icon
views-count2424 դիտում article-date 15:18 25-08-2019

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է Artsakh Airfest օդային -3րդ փառատոնը. ցուցադրվել է օդային շոու ծրագիր

Երեկ՝ օգոստոսի 24-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է Artsakh Airfest օդային երրորդ փառատոնը: Փառատոնի կազմակերպումը կարևորվում է ոչ միայն տուրիզի զարգացման, այլև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ու ռազմական տեսանկյունից, քանի որ այն նպաստում է երիտասարդության շրջանում այս ոլորտի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը: Օդային փառատոնը նաև խթան է հանդիսանում մի կողմից ոլորտի մասնագետների ձևավորման, մյուս կողմից՝ ամենատարբեր սարքավորումների ստեղման համար, ինչն անչափ կարևոր է պատերազմական պայմաններում գտնվող մեր երկրի օդային սահմանների պաշտպանությունը շարունակաբար բարձրացնելու համատեքստում: Փառատոնի ընթացքում կազմակերպվել են օդապարիկով, ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ, ցուցադրվել է օդային շոու ծրագիր: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր