5834 դիտում
14:46 25-08-2019
Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է, 50-ից ավելի հայ 10 ժամից ավելի մնացել է օդանավակայանում. ըստ Քաղավիացիայի՝ թռիչքը կիրականացվի երեկոյան. Tert.am
Այսօր առավոտյան 04:45-ին նախատեսված Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթը հետաձգվել է: Մոտ 50-55 հայ 10 ժամից ավելի մնացել է եգիպտական Շարմ էլ Շեյխի օդանավակայանում:
«4:45 մեր չվերթն էր, բայց երբ օդանավակայան հասանք, երբ հասավ հայերի ռեգիստրացիայի հերթը, իրենք ուղղակի մեր անձնագրերը վերցրին և ասացին, որ հայերը չեն թռչում այսօր, որովհետև չվերթը փակ է: Իրենք ոչ մի պարզաբանում չտվեցին, ոչ մի հստակ բան չասացին, թե ինչն է պատճառը: 6 ժամից ավելի օդանավակայանում սպասելուց հետո միայն Եգիպտոսում մեր տուրիստական գործակալության՝ Skymaxholidays-ի աշխատակիցները ժամանեցին: Այս գործակալության հետ են աշխատում Հայաստանի մի քանի տուրիստական ընկերություններ»,- [url=https://www.tert.am/am/news/2019/08/25/egypt/3078447?fbclid=IwAR3JAIPoRwY-P8zYYvG3BSrZc4_kfy9jLiNdBwmRhTfBPt8PNt0TuRwtauE]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում մնացած ուղևորներից Սիրանուշ Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ մոտ 50-55 հայ, այդ թվում՝ շատ մանկահասակ երեխաներ, Շարմ էլ Շեյխի օդանավակայանում էին մնացել 10 ժամից ավելի:
«Անտեսված էինք, մեր այստեղի տուրօպերատորը բացարձակ չէր պատասխանում մեր զանգերին, մեզ ոչ ոք չէր մոտենում: Նաև ոչ մի հստակ ինֆորմացիա մեզ 7 ժամվա ընթացքում չէր տրվում, թե որն է պատճառը ինքնաթիռի չթռնելու:
Մանրամասներն ՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/25/egypt/3078447?fbclid=IwAR3JAIPoRwY-P8zYYvG3BSrZc4_kfy9jLiNdBwmRhTfBPt8PNt0TuRwtauE]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3493 դիտում
17:22 06-01-2022
Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով «Արմենիա» ավիաընկերության չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է
564 դիտում
15:50 05-07-2022
Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ
6335 դիտում
16:58 02-06-2020
Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia-ի կողմից. Քաղավիացիայի կոմիտե
Այս բաժնից
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր