211652_close_icon
views-count1467 դիտում article-date 16:40 25-08-2019

Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության և Խորվաթիայի համայնքների միության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն: Համաձայնագրում ամրագրված է, որ երկու երկրների համայնքների միությունները պատրաստակամություն են հայտնում ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի և Խորվաթիայի Հանրապետության (ԽՀ) համայնքների համագործակցության համար: Համաձայնագրի նպատակն է ստեղծել երկկողմանի համագործակցություն, որն ուղղված կլինի Հայաստանի և Խորվաթիայի համայնքների սոցիալ-քաղաքական, մշակութային և տնտեսական կապերի բարելավմանը: Համաձայնագրում առանձին հոդվածով ամրագրված է նաև իրականացնել գործողություններ, որոնք ուղղված կլինեն երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ից ԽՀ համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: Խորվաթիայի մի շարք համայնքների ղեկավարներ Հայաստանում հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: [b]Հայաստանի համայնքների միություն[/b]

Նմանատիպ նյութեր