211652_close_icon
views-count78215 դիտում article-date 13:02 25-08-2019

Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառայության աշխատակիցների աշխատանքը: Այս մասին նա նշեց [url=https://www.tert.am/am/news/2019/08/25/samvel-aleksanyan/3078372]Tert.am[/url]-ի հետ զրույցում: «Շատ լավ եմ գնահատում աշխատանքը, ես երեկ չեմ դժգոհել, թե ո՞նց էին լրագրողները հասկացել, որ դժգոհել եմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ չի հաջողվել հանգցնել հրդեհը. «Ցավդ տանեմ, մի հարկը կպավ, չհանգցրին, կպավ երկրորդը, չհանգցրին, կպավ երրորդը… տարբեր հարկեր վառվում են: ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի, սկզբից չորս հատ երկու տոննանոց մեքենա էր եկել, նոր մեքենաներն եկան»: Սամվել Ալեքսանյանը Tert.am-ին ասաց նաև, որ դեռ չգիտի՝ որն է եղել հրդեհի պատճառը, բայց կրկնեց. «Շատ նորմալ մեր փրկարար ժողովուրդն աշխատում էր, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ: Հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ»,- նշեց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/25/samvel-aleksanyan/3078372]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/24/1133380/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 24-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վեգա» խանութների ցանցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ էր բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ 10-15 կմ հեռավորությունից։ Կրակի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ, քաղաքացիներ և «Վեգայի» աշխատակիցներ։ Օպերատիվորեն հրդեհի վայր էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր: Տեղում էր նաև հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր