211652_close_icon
views-count1980 դիտում article-date 11:18 25-08-2019

Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գյումրու տոնը։ ՀՀ կառավարության էջում հրապարակվել է նախագահի` 2018-ի դեկտեմբերի 8-ի՝ Գյումրիին ուղղված բաց նամակը։ «Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնույթն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ: Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի»:

Նմանատիպ նյութեր