211652_close_icon
views-count778 դիտում article-date 11:56 25-08-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 167 հա տարածք

Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 400 քմ, Աշտարակ քաղաքում՝ 300 քմ, Կոշ գյուղում՝ 20 հա, Արագյուղ գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 2000 քմ, Մրգավան գյուղում՝ 300 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 300 քմ, Դարակերտ գյուղում՝ 50 հա Արմավիրի մարզի Էջմիածին-Չոբանքարա ավտոճանապարհին՝ 2500 քմ, Մերձավան գյուղի սկզբնամասում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 200 քմ, 2000 քմ, Սևան քաղաքում՝ 2 հա, Լեռնակերտ գյուղում՝ 300 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 2000 քմ, 600, 2 հա, Ալավերդի քաղաքում՝ 1.5 հա, Խնկոյան գյուղում՝ 22 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Քարաշամբ գյուղում՝ 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 500 քմ, Ողջաբերդ գյուղում՝ մոտ 500 քմ, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 2500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ, Արթիկ քաղաքում՝ 1500 քմ, Մարալիկ քաղաքում՝ 500 քմ, Նոր Կյանք–Փանիկ ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, Բագրավան գյուղում՝ 3 հա, Կաքավասար գյուղում՝ մոտ 40 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 500 քմ, 400 քմ, Շինուհայր գյուղում՝ 7 հա, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 4000 քմ, Տավուշի մարզի Քաջարան քաղաքում՝ 400 քմ, Իջևան քաղաքում՝ 1 հա, 300 քմ, Այրում քաղաքում՝ 8000 քմ, Աչաջուր գյուղում՝ 2 հա, Դովեղ գյուղում՝ 5 հա, Լուսահովիտ գյուղում՝ 2000 քմ, 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր