211652_close_icon
views-count2695 դիտում article-date 11:00 25-08-2019

Հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1055 կրակոց

Օգոստոսի 24-ին, ժամը 19:20-ից մինչև 19:40-ն Արմավիրի մարզի Քարակերտ, Արգինա, Լեռնագոգ համայնքների տարածքներում տեղակայված 8 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1055 կրակոց: *** Ժամը 19:54-ից մինչև 20:20-ը Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Ագարակ, Լեջան համայնքների տարածքներում տեղակայված 8 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 875 կրակոց: Ընդամենը 7 համայնքների գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1930 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր