211652_close_icon
views-count3168 դիտում article-date 23:08 24-08-2019

Անգլիա. «Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»։ Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում, ավելին, լոնդոնցիները երեք անգամ հիանալի հնարավորություն ունեցան բացել հաշիվը, սակայն Պեպեն ու Օբամեյանգը այդ շանսից չօգտվեցին: Իսկ ահա անկյունային խաղարկումից հետո «Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլի» առավելությունն արդեն շոշափելի էր: Դուբլի հեղինակ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Եվ միայն վերջնամասում «Արսենալի» կազմում հեղինակության գոլ խփեց ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։ «Լիվերպուլը» երեք հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 6 միավորով երկրորդ տեղում է։ Անգլիայի առաջնություն, 3-րդ տուր «Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3։1. Ժոել Մատիպ, 41, Մոհամեդ Սալահ, 49, 11մ, 58 - Լուկաս Տորեյրա, 85
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր