211652_close_icon
views-count5741 դիտում article-date 21:08 24-08-2019

Օլիմպիական խաղերում ողնաշարը կոտրած մարզուհին ցույց է տվել իր նորածին երեխային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Մարիա Կոմիսարովան երկրորդ անգամ է մայր դարձել. օրերս նա աղջիկ է ունեցել, որի հետ լուսանկարը նախկին մարզուհին տեղադրել է իր ինստագրամում: «Մենք չորսն ենք: Ալեքսեյ, Մարիա, Մատեո, Միլիտինա Չաադաևներս: Հավատս չի գալիս, նայում եմ լուսանկարներին, մենք ընդամենը երկուսն էինք, իսկ հիմա՝ չորսը», գրել է Մարիան: Նշենք, որ 2014 թվականին Սոչիի Օլիմպիական խաղերում ֆրսիթայլում մարզման ժամանակ երիտասարդ մարզուհին լուրջ վնասվածք էր ստացել: Վայրէջք կատարելիս նա կորցրել էր հավասարակշռությունը և բախվել սյանը: Նա վնասել էր իր ողնաշարը, որից հետո գամված մնաց հաշմանդամի սայլակին: 2 տարվա բուժումները Գերմանիայում և Ֆրանսիայում արդյունք չտվեցին: Երկու տարի առաջ Ալեքսեյի և Մարիայի ընտանիքում ծնվել էր առաջնեկը՝ Մատեոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր