211652_close_icon
views-count1447 դիտում article-date 17:07 24-08-2019

Նոյեմբերյանի ոստիկանները պետական, հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ Ոսկեվան բնակավայրի մի 50-ամյա բնակիչ հունվար-փետրվար ամիսներին հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակներն տեղափոխել է իր տան բակ: 50-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր