211652_close_icon
views-count1730 դիտում article-date 14:39 24-08-2019

Ոստիկանները մեկնեցին սահման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս սահման մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխը։ Նրանց դիրքեր ճանապարհեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։ «Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում է ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթեցին և երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։ Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով: Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց անձնվիրաբար ծառայության համար: Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր