2559 դիտում
11:15 24-08-2019
Ինչպես էր տարիներ շարունակ դատարկվում Հայաստանի ընդերքն ու լցվում ոմանց գրպանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանքարդյունաբերության շուրջ հանրային-քաղաքական մեծ քննարկումները, որ ծավալվում կամ, ավելի շուտ, դեռևս միայն նշմարվում են Ամուլսարի ներկայիս խնդրի համատեքստում, Հայաստանի համար պետք է թերևս լինեին անցյալ, պատմություն, շրջված մի էտապ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար իր զարգացման գործընթացում հանքարդյունաբերության տեղի, դերի, նշանակության կոնցեպտուալ եզրահանգումներ և դրանց վրա մշակված քաղաքականություն:
Դրա փոխարեն, սակայն, Հայաստանն ունի մի իրավիճակ, երբ ընդերքը տարիներ շարունակ եղել է իշխող համակարգի գրպանը լցնելու ուղիղ և պարզ միջոցներից մեկը, ոչ ավելին: Հանրությանը մնացել են որոշակի հարկեր, որոնք, իհարկե, ինչ-որ դեր ունեցել են տնտեսության կառուցվածքում, սակայն դրան զուգահեռ գոյացել են հանրային առողջության և ընդհուպ գուցե կյանքերի հաշվին:
Այդ տարիների իրողությունների պայմաններում ամենևին զարմանալի չէ այն ծայրահեղությունը, որ նկատվում է այժմ Ամուլսարի հարցում: Անկասկած է, իհարկե, որ ծայրահեղությունները երբեք չեն կարող բերել այդօրինակ բարդ ու բազմաշերտ հարցերի խորքային, հիմնարար հանգուցալուծման, եթե չասենք, որ կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Սակայն մյուս կողմից՝ մենք գործ ունենք իրականության ցավալիորեն օբյեկտիվ մի պատկերի հետ, որը մեզ պետք է ստիպի խորհել ոչ միայն կոնկրետ հարցի, այլև հանքարդյունաբերության ռազմավարական հեռանկարի շուրջ, անել այն գործը, որը ցավալիորեն և թերևս դիտավորյալ չի արվել նախորդ շրջանում, որովհետև այն խանգարելու էր լուծել իշխող համակարգի հարստացման հարցը:
Այդ իմաստով խորհրդանշական է նաև, թեև բավականին տխուր տոնայնությամբ, որ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 29-րդ տարեդարձի տոնական առիթը զուգորդվում է հանրային լարված իրադրության հետ: Տխուր խորհրդանշական՝ այն տեսանկյունից, որ Անկախության հռչակագրի ընդունումից մոտ 30 տարի անց մենք տեսնում ենք, թե որքան բացեր ենք թողել այդ երեսուն տարիներին, և ինչ հիմնարար խնդիրներ են անտեսվել, ստորադասվել խմբային, այսրոպեական, կոնյունկտուրային շահերին, ինչի հետևանքով մեր անկախության չորրորդ տասնամյակ մենք փաստացի թևակոխում ենք խորքային խնդիրներով, որ պետք է լուծած լինեինք առաջին երեք տասնամյակի ընթացքում:
Ներկայումս հարցն այն է՝ մենք կկարողանա՞նք գոնե այժմ գալ այդ խորքային, հիմնարար քննարկումներին՝ դուրս գալով ծայրահեղություններից և ընթացիկ կոնյունկտուրայից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
829 դիտում
23:48 17-01-2023
Խնդիրները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին ՀՀ գրպանը գցեց. Հայկ Մամիջանյան. Oragir.news
4914 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն
2241 դիտում
09:08 06-05-2016
Հայաստանի քաղաքական պոտենցիալը տարիներ շարունակ մատնված է եղել պարապուրդի. «Ժամանակ»
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»