211652_close_icon

Քննարկվել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

views-count3486 դիտում article-date 22:25 23-08-2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը: Կողմերը կարևորել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի սեյսմիկ անվտանգության ուսումնասիրման ու եզրակացության տրամադրման խնդիրը:

Նմանատիպ նյութեր