211652_close_icon
views-count2578 դիտում article-date 19:37 23-08-2019

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Ինչո՞վ ենք պակաս «Լիվերպուլից»

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղի իր ակնկալիքների մասին: «Դա խելահեղություն է լինելու: Անհամբեր սպասում եմ խաղին: Հուսով եմ, որ մենք միանգամից երեք հարձակվողով կխաղանք՝ ես, Լյակազետն ու Պեպեն: Նախևառաջ, Պեպեն ֆրանսերեն գիտի, այդ իսկ պատճառով նրան հեշտ կլինի մեր հետ համագործակցել: Նախորդ տարի նա հրաշալի էր: Նա մեզ արագություն կհաղորդի, նա նաև հիանալի է եզրափակում գրոհները: Դա մեր համար լավ է: Այս մրցաշրջանում մենք տեսել ենք, թե ինչպես է «Լիվերպուլը» խաղում երեք հարձակվողով, և նրանք շատ լավ էին գործում: Ինչո՞վ ենք մենք վատ: Կարծում եմ, որ կկարողանանք: Նրանք հիանալի խաղացողներ են, միշտ ձգտում են առաջ շարժվել, միմյանց փոխանցում կատարել: Դա աշխարհի լավագույն եռյակներից մեկն է: Ես շատ նմանություններ եմ տեսնում մեր եռյակների միջև: Պեպեն և ես նույնպիսի արագավազ խաղացողներ ենք, ինչպես Մանեն ու Սալահը, իսկ Լյակազետը կարող է լավ գնդակ պահել և Ֆիրմինոյի պես երկո ոտքով էլ լավ է խաղում: Տեսնենք, թե ինչ կլինի», ասել է Օբամեյանգը: «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Նմանատիպ նյութեր