211652_close_icon
views-count2791 դիտում article-date 16:38 23-08-2019

ՀՀ նախագահի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում ասվում է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ՆՀ-1135-Ա ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»։

Նմանատիպ նյութեր