211652_close_icon
views-count96795 դիտում article-date 16:02 23-08-2019

Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի միլիոն կորցրած քաղաքացիները դիմում են վարչապետին. «Էդ, որ ասում եք ժողովրդի կառավարություն, կարող ա՞՝ նկատի ունեք Ցոլակյանին ու Կենտրոնի թաղապետին, բա ո՞ւր են մյուս նախարարները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 5-րդ օրն է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ, այդ թվում՝ մարզերից ժամանած, ինչպես նաև «Ձյունիկ սառնարասն» ընկերության աշխատակիցները մեծ թվով քաղաքացիների, որոնց թվում նաև նշված ընկերության պահեստներում ունեցած ապրանքների տերերն են, պայքարում են, որպեսզի ժամ առաջ կարողանան փրկել կրակի մատնված պահեստներում գտնվող իրենց ապրանքները։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ երեկոյան քամին նորից իր սև գործն արեց. գրեթե 80 տոկոս մարած կրակի օջախները գտնվում էին հրշեջների հսկողության տակ, սակայն քամիյն, մտնելով 5-րդ հարկի պանելային հատվածներում առաջացած ճեղքերի արանքից ներս, նորից կրակ առաջացրեց։ Բարեբախտաբար, հրշեջները նորից գործի դրեցին ավտոսանդուղքներն ու ջրի շիթերով մարեցին այն։ Երեկ նույնիսկ վերամբարձ կռունկի միջոցով հատուկ տեխնիկաներով հրշեջները փորձում էին, որպեսզի տանիքի մի հատված բացեն, որ կարողանան մոտենալ կրակի օջախին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Քանի օր է, առավոտից իրիկուն էստեղ ենք։ Հրշեջներով, շտապօգնության բժիշկներով, Երևանի գաի աշխատողներով, սննդի անվտանգության տեսչության ծառայողներով փորձում ենք խելք-խելքի տանք, կրակի դեմն առնենք ու փրկենք էն ապրանքները, որոնք հնարավոր է, բայց կառավարությունից ոչ մի մարդ էս քանի օր ա, չի բարեհաճում ժամանի էսեղ։ Հետո էլ ասում են՝ ժողովրդի կառավարություն։ Բա էդ կառավարությունում միայն Ցոլակյա՞՞նն է, որ առավոտից իրիկուն իր տղաների հետ կենաց-մահու պայքար է տանում, բա տնտեսական մասի նախարարներից ու փոխնախարարներից գոնե մեկը էստեղ չլինե՞ր, որ իրենց սեփական աչքերով տեսնեին ու մենք էլ հավատայինք, որ, իրոք, ժողովրդի կառավարություն է։ Երևի, ժողովրդական առածը մեզ համար է ասված, որ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։ Գիտենք՝ վարչապետը բավականին զբաղված է, բայց գոնե փոխվարչապետն ու էն մյուս մինիստրները ժամանակ ունենային, գային, տեղում իրավիճակին ծանոթանային, որ կառավարության առաջիկա նիստում գոնե քննարկեն, թե ինչով կարող են մեզ օգնել։ Մենք իրենցից ոչ գումար ենք ուզում, ոչ էլ մեր կորած ապրանքները։ Պարզապես խնդրում ենք՝ ցուցաբերեն մի քիչ սրտացավություն ու լուծեն մեր վարկերի սառեցման խնդիրը։ Եթե բանկերին դիմեն, որ նրանք 2-3 տարի սառեցնեն մեր վարկերը, գոնե մասամբ մեր ուժերով մեր էս կոտրած մեջքը կդզենք ու նորից, ինչպես առաջ էր, մեր վարկային պարտականությունները կանոնավոր կկատարենք։ Պատկերացնո՞ւմ եք, եթե նախկին իշխանությունների օրոք նման դեպք լիներ, ներկայիս պատգամավորներից շատերը կուրծք ծեծելով, իրար հերթ չտալով՝ կհայտարարեին, թե կառավարությունը սատար չի կանգնում տուժածներին։ Դե հիմա եկեք ապացուցեք, որ ձեր ասածը իրականություն է, երբ ասում եք՝ ժողովրդի կառավարություն, թե չէ, ստացվում է, ժողովրդի կառավարություն ասելով՝ մենք պետք է հասկանանք մենակ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, քանի որ Ցոլակյանն առաջին օրվանից էստեղ է, իսկ Կենտրոնի թաղապետն էլ այցելում ու փորձում է լուծումներ գտնել՝ մեր խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ»։ Ավելի վաղ [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/08/22/1133175/?fbclid=IwAR0yDMTfP90D4jx4tQFTtuA414zAbPR8HzzH3itULcG8_d9csjAGVASkoqU]հայտնել [/url]էինբ, որ արդեն 4-րդ օրն էր, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները «Ձյունիկ սառնարսն» ՍՊԸ-ի մաքսային պահեստ և ապրանքների պահպանության աշխատակիցների և նշված ընկերությունում իրենց ապրանքները պահեստավորած քաղաքացիները պայքարում են հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Գագիկ Շամշյյանը, հրշեջները հատուկ էլեկտրական սղոցներով (баргалка) փորձում էին 5-րդ հարկի պատի որոշ հատվածներ ճեղքերի միջոցով բացել, որպեսզի հնարավոր լիներ կատարել ներսում հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս ամենը կատարվում էր հովացման եղանակով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Միլիոնների վնաս ենք կրել, չգիտենք էլ՝ պետությունը օգնության ձեռք կմկեկնի, թե ոչ, թե՞ կհայտնվենք անօգնական վիճակում ու կհամոզվենք ժողովրդի այն խոսքի մեջ, երբ ասում է «եղունգ ունես, գլուդդ քորիր»։ Ուզում ենք հավատալ, որ գոնե այս դեպքում պետությունը մեզ միայնակ չի թողնի։ Գրեթե բոլորս վարկերի տակ ենք։ Բանկերից գումարներ ենք վերցրել ու ապրանքներ ենք գնել և դրանք 1-2 կոպեկով պետք է ավել վաճառեինք ու էդ բանկերի վարկերը փակեինք, մնացածով էլ հոգայինք մեր կարիքները։ Հիմա պետությունը, եթե ուզենա, բարի կամք կդրսևորի և բանկերին կհորդորի, որպեսզի 1-2 տարի սառեցնեն, մեզ տոկոսաքամ չանեն, հակառակ դեպքում չենք կարողանալու բանկերի տոկոսի տակից դուրս գալ, ու մի «սիրուն օր» պետության շնորհիվ հարկադիրը ծեծելու է մեր տան դռները։ Իսկ որ կառավարությունը ցանկության դեպքում կարող է բանկերին հորդորել, որ սառեցնեն, դրա մեջ մենք բոլորս համոզված ենք»։ Տեղում ծառայություն էին կատարում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ աշխատանքններին օնլայն եղանակով հետևում էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, իսկ տեղում նախարարին իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էին փոխանցում Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնո Հարությունյանն ու փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ Արմեն Գրիգորյանը։ Տեղում աշխատանքները նաև կոորդինացնում էր Ֆ. Ցոլակյանի որոշմամբ հրդեհաշիջման շտաբի պետ նշանակված, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արթուր Ոսկանյանը։ Տեղում ծառայություն էին կատարում նաև «Աղետների բժշկության» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։ Նշված վայր էր ժամանել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր