211652_close_icon
views-count1920 դիտում article-date 23:09 23-08-2019

Բացահայտ անհարգալից վերաբերմունք

Օգոստոսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և Կենտրոնականի քրեական հետախույզները «Դինամո» մարզահամալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ութ երիտասարդի: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդները հրաժարվել են հաղորդում տալուց: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր