1564 դիտում
22:44 23-08-2019
Մետրոպոլիտենի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման, այնպես էլ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, հասարակական կարգը ապահովելու գործում առանձնակի կարևորություն ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը:
Ըստ միջին վիճակագրության` ամեն օր մետրոպոլիտենից օգտվում է 35.000 քաղաքացի: Հատկապես գնացքներում, կառամատույցներում, շարժասանդուղքների մոտ ոստիկաններն ավելի զգոն են, աչալուրջ: Հասարակական կարգն ապահովելուց զատ նման շրջայցերը հնարավորություն են տալիս նաև գողության, կողոպուտի դեպքեր բացահայտել:
Օգոստոսի 18-ին մի քաղաքացի մետրոպոլիտենի պահպանության բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը, մետրոյի «Ս.Դավիթի» կայարանի գետնանցումում նկատել է, որ 2 բջջային հեռախոսներն էլ չկան:
Բաժնի քրեական հետախույզներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, և հետևողական աշխատանքը օրեր անց դրական արդյունք տվեց:
Օգոստոսի 21-ին, ժամը 20.50-ին, գողություն կատարելու կասկածանքով մետրոյի «Գ.Նժդեհի» կայարանի գետնանցումից ոստիկանները բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 49-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2807 դիտում
23:30 20-05-2019
Նոր Նորքի ոստիկանները գողության և գողության փորձի 12 դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1908 դիտում
16:54 20-06-2019
Բազումի ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5871 դիտում
23:34 30-01-2020
Ոստիկանները բացահայտել են Մետրոպոլիտենի նախկին տնօրենի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
250 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
217 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան