211652_close_icon
views-count965 դիտում article-date 15:39 23-08-2019

Հետախուզվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվեց օդանավակայանում

Օգոստոսի 22-ին, ժամը 04.25-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 56-ամյա Ռուբեն Ս.-ն, որը 2017թ. մայիսի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր