211652_close_icon
views-count1257 դիտում article-date 15:21 23-08-2019

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում 7 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով

«Հերացի» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել: ԵՊԲՀ պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարված 7 ժամ տևողությամբ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող ելքով, այժմ հիվանդը գտնվում է տանը՝ հետվիրահատական փուլում: ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը նշեց, որ հիվանդը հուլիսի 17-ին ենթարկվել էր ավտովթարի ինչի հետևանքով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք՝ համակցված դիմային գանգի միջին և վերին երկրորդական բոլոր ոսկրերի մանր բազմաբեկոր կոտրվածքներով, բեկորների զգալի տեղաշարժով: Հիվանդը երեք շաբաթ անցկացրել է հանրապետության բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Ներգանգային արյունազեղումներից հետո տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց՝ դիմային գանգի կոտրվածքների հնարավոր վերականգնման նպատակով: «Դիմելու պահին առկա էր դեմքի զգալի ասիմետրիա, ձախ ակնագնդի զգալի տեղաշարժ, բազմաթիվ սպիական ձախախտումներ, լիկվորեա: Օրեր առաջ կատարվել է վիրահատություն. դիմային գանգի բազմաթիվ կոտրվածքների ռևիզիա և օստեոսինթեզ՝ տիտանե թիթեղներով: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել , ներկայումս հիվանդը գտնվում է տանը հետվիրահատական փուլում»,-նշեց Աննա Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր