211652_close_icon
views-count43620 դիտում article-date 15:24 23-08-2019

Մինչ SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո որոշ մարդիկ սպառնում էին, թե ինչու ենք Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի «բարի համբավը» արատավորում, ՀՀ քննչական կոմիտեն կատարվածի մասին հայտարարություն է տարածել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օգոստոսի 10-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողից 6 մլն ռուսական ռուբլի ստանալու մեջ։ Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում, որով ահազանգողները հայտնում էին, որ մենք անհիմն տեղեկություններ ենք հրապարակել և նույնիսկ սպառնում էին, որ հրապարակումը, եթե չջնջենք, ապա ռազմական ոստիկանության պետի «բարի հաբավը արատավորելու համար» քրեական պատասխանատվության են ենթարկելու։ Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի պետը կատարել է հանցագործի պարտակում և խոշոր չափի կաշառք է վերցրել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հրապարակում է քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ հետևությունները թողնելով ընթերցողին։ [color=#CC0000]ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ.Մ.-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մ-ի որդու՝ Վ.Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ.Մ.-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ.Մ.-ի պարտակում: Այնուհետև, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Վ.Մ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ.Մ.-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է.Մ.-ի հետ, ապա 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար: Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ.Մ.-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:[/color] Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/10/1132277/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օրեր առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերել էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 24-ամյա Վլադիսլավ Մ.-ին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս հետախուզման մեջ էր եղել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 229.2 հոդվածի 3-րդ մասի և 228 հոդվածի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վլադիսլավ Մ.-ն, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով Ռուսաստանի Դաշնության Նախոդկա քաղաքում գտնվելով դատական գործընթացում, 2014-ին այցելել էր Հայաստան, որտեղ իր հոր՝ Էդուարդ Մ.-ի ծանոթ Մանուկ Մուրադյանի հետ հանդիպել էր, որի ժամանակ Մ. Մուրադյանը իր հետախուզման և Հայաստանի քաղաքացիության հարցերը լուծելու, ինչպես նաև հետագայում զինվորական գրքույկ տրամադրելու համար առաջարկել և իրենից որպես կաշառք 2014-2015 թվականների ընթացքում պարբերաբար կանխիկ ու բանկային փոխանցումների միջոցով Մ. Մանուկյանին էին փոխանցել ընդհանուր 6 մլն ՌԴ ռուբլի (մոտ 92 հազ. ԱՄՆ դոլար): [b]ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ Մ. Մուրադյանն է [/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր