ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով աշխարհահռչակ սպորտային 16 ապրանքանիշներ այսուհետ ներկայացված կլինեն Հայաստանում
Այսօր կայացավ ռուսական SportPoint ցանցի հերթական խանութի բացումը՝ այս անգամ արդեն Հայաստանում՝ Աբովյան 9 հասցեում։Խանութի բացման արարողությանը ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ միջազգային հեղինակավոր մրցահարթակներում մեր մարզաշխարհի վերջին շրջանի հաջողությունների շնորհիվ սպորտային աշխարհահռչակ ապրանքանիշերի ներկայացուցչությունների մոտ հետաքրքրություն են առաջացրել հայաստանյան շուկայի նկատմամբ:
«Այս խանութի բացումը փաստում է այն բանի մասին, որ ամեն ինչ պետք է զուհեռ զարգանա։ Ի պատիվ մեր ընդահանուր աշխատանքի՝ գրանցում ենք արդյունքներ, որոնք հետաքրքիր են դառնում հայտնի սպորտային ապրանքանիշերի համար։ Նախկինում միշտ խնդիր ենք ունեցել, քանի որ նրանք նախընտրել են ավելի ուժեղ թիմերի հետ աշխատել և չեն ցանկացել մեզ հարմար, մեր ոճին համապտասխան ապրանքային գիծ ուենալ։ Այս պահին ունենք այդ հնարավորությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ներդրումների առաջարկներ ունենք»։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խանդավառությամբ է ընդունում արտասահմանցի գործընկերներին, որոնք ներդրումներ անելու ցանկություն ունեն։
«Ձեզ մի գաղտնիք բացեմ՝ այս ծրագիրը միայն այս խանութով չի սահմանփակվելու, սա միայն առաջին մասն է և փոքրիկ կետը։ Մենք ունենք հեռուն գնացող նպատակներ՝ կապված տեքստիլի քաղաքի հետ, որը պարոն Ծառուկյանը կառուցում է։ Մտադրություն ունենք, որ այս ապրանքանիշները կարվեն այստեղ և արտահանվեն Հայաստանից։ Դեռևս կան տեխնիկական խնդիրներ, որը կլուծենք։ Կա նաև «Մուլիտեքստիլի» արտադրանքը, որը նույնպես ներկայացված է այս խանությում»։
SportPoint խանութների ցանցի գլխավոր տնօրեն Ռոման Սամսոնովը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ այս խանութը բացվել է Հայաստանում․
«SportPoint խանութները քարոզում են առողջ ապրելակերպ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կարևորագույն ներդրումն ունի այս ամենի մեջ, սա նրա գաղափարն էր։ Այստեղ ներկայացված է նաև «Մուտիտեքստիլի» արտադրանքը և ցանկանում ենք քննարկել այս արտադրանքի առկայությունը մեր ցանցի մյուս խանութներում»,-եզրափակեց խոսքը Սամսոնովը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ Երևանում բացվեց SportPoint խանութը
2019.08.22 17:47


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ


