211652_close_icon
views-count1406 դիտում article-date 17:20 22-08-2019

Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Նիկոլ Մընեսկուին

Օգոստոսի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Նիկոլ Մընեսկուին (Ramona Nicole Mănescu)։ Հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհավորեց նախարար Մընեսկուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն։ Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները` հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա։ Նախարար Մընեսկուն վստահեցրեց, որ Ռումինիան աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև՝ անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը: Զրուցակիցները կարևորեցին Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնության պահպանման գործում: Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց ռումինացի ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Նմանատիպ նյութեր