211652_close_icon
views-count81303 դիտում article-date 23:52 21-08-2019

Մեկ ժամից ավելի է՝ մեծ թվով հրշեջ-փրկարարներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Ծիծեռնակաբերդի հարակից անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ. Հավաքվածներն ասում էին՝ «Պատճառը հրավառությունն է եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական 7 մարտական հաշվարկ և 1 ջրատար պայքարում են Ծիծեռնակաբերդի տարածքում գործող «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի դիմաց կանաչ հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ: Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի հատվածներից կարողացան կանխել կրակի տարածումը, այս պահին էլ աշխատանքներ են կատարում կրակի բոլոր օջախները հանգցնելու ուղղությամբ: Հսկայական ծառեր մոխրի են վերածվել ու եթե հրշեջները օպերատիվ և ճիշտ չգործեին, կրակի լեզուները կգրավեին ավելի շատ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 7 մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատքներին մասնակցում են նաև քաղաքացիներ: Տեղում ծառայություն են կատարում նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Կրակի պատճառը եղել է «Էլ Գարդեն» ռեստոանային համալիրից արտասվաց սալյուտները: Նրանք հրավառություն են արել, ինչն էլ դաձել է կրակի պատճառ»: Այս պահին ժամանել է նաև Երևանի փոխքաղաքապետը, ում տեղեկացվեց, որ հրդեհի վարկածներից մեկը եղել է հրավառությունը: Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր