211652_close_icon
views-count4776 դիտում article-date 20:50 21-08-2019

Ուժեղացված ծառայություն Երևանում․ ներգրավվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները: Օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր: Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ բերվեցին կամ բերման ենթարկվեցին մի շարք անձինք: Ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Բոլոր օրինախախտները հայտնաբերվեցին և ենթարկվեցին վարչական պատասխատանվության: Որոշ մեքենաներ տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվեցին համապատասխան պատժամիջոցի, որոշ դեպքերով էլ նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են: Հորդորում ենք՝ պահպահել համակեցության կանոններն ու չխախտել օրենքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր