211652_close_icon
views-count1344 դիտում article-date 20:33 21-08-2019

Անզգույշ ամուսնու ապօրինի զենքը

Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով: Հրացանն առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր