211652_close_icon
views-count1522 դիտում article-date 18:37 21-08-2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/167593?fbclid=IwAR0IlTGpHdyZe_pPgRao7xpFp6ho_BFI_h37xxfAEbvn34b82x2toFTAPTA]Armtimes.com[/url]-ը գրում է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեր զրույցում ասաց, որ հայցը կապված է զրպարտության հետ: Նշենք, որ օգոստոսի 9-ին Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել: Չի բացառվում, որ քաղաքապետը հենց այս հայտարարությունն է համարել որպես զրպարտություն: Վերջին շրջանում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, որը նախկինում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից էր, ակտիվ քննադատության է ենթարկում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն այդ քննադատություններում նա չի խուսափում կոշտ ձեւակերպումներից ու վիրավորական արտահայտություններից։ Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/167593?fbclid=IwAR0IlTGpHdyZe_pPgRao7xpFp6ho_BFI_h37xxfAEbvn34b82x2toFTAPTA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր