211652_close_icon
views-count522 դիտում article-date 19:03 21-08-2019

Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին տարեդարձի կապակցությամբ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՍԴ-ից: Ուղերձում ասված է. «Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդին Վեհափա՛ռ Տեր, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, հաջողություն Ձեր հովվապետական գործունեության մեջ և կորով՝ հայ բազմադարյա առաքելական հավատքի պահպանման ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հզորացման նվիրական գործում: Թող անսպառ լինեն նաև առ երկինք ուղղված Ձեր սրտաբուխ աղոթքներն` ի պաշտպանություն մեր Հայրենիքի ու սահմանների ամրության: Լիահույս ենք, որ Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ Ձեր հովվապետության հետագա տարիներին կշարունակեք հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, համայն հայության ու բազմադարյան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու: Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծեալ Աջույն»:

Նմանատիպ նյութեր