211652_close_icon
views-count1289 դիտում article-date 16:20 21-08-2019

Sinquefield Cup․ Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Լևոն Արոնյանը պարտվեց Ֆաբիանո Կարուանային ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում։ Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում։Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը նախորդ երեք տուրերում ոչ-ոքի էր խաղացել։ Մրցաշարի առաջատարները Կարուանան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը 2,5-ական միավորով։ Արոնյանն ունի 1,5 միավոր։ Այսօր անցկացվելիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր