211652_close_icon
views-count1150 դիտում article-date 14:52 21-08-2019

Կրիշտիանու Ռոնալդու. Այսօր ցանկացած ֆուտբոլիստ մի բան չարած 100 մլն արժե

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է տրանսֆերային շուկայում առկա վիճակին: «Դժվար է ասել, թե որքան արժե հիմա իմ տրանսֆերը: Ֆուտբոլային ինդուստրիան այսօր այլ է, շեշտը դրվում է պոտենցիալի վրա: Ժոաու Ֆելիքսը («Ատլետիկոյի» հարձակվող, որի տրանսֆերը արժեցավ մոտ 120 մլն եվրո.-խմբ) առանձին պատմություն է: Այսօր ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն՝ նույնիսկ ոչինչ ցույց չտալով: Ֆուտբոլում փողը շատացել է: Պաշտպանն ու դարպասապահը կարող են արժենալ 70-80 միլիոն: Ես դրա հետ համաձայն չեմ, բայց մենք նման աշխարհում ենք ապրում, այդպիսին է շուկան և դրա հետ պետք է հաշտվել», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր