211652_close_icon
views-count4074 դիտում article-date 13:38 21-08-2019

Դատախազությունն ուսումնասիրում է «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալին խոշտանգելու վերաբերյալ հաղորդումը. News.am

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին [url=https://news.am/arm/news/529580.html?fbclid=IwAR3-IJvkF6Wfs8oWgxtCFCeABNydmOizbKXZHPldSOCt_eob2OzBjRwUIFI]NEWS.am[/url]–ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը օգոստոսի 19–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Պաշտպանի խոսքով՝ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում, բաժնի պետի ներկայությամբ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։ Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/06/1131888/]հայտնել [/url]էր, որ նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արմեն Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 38-332 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Մանուկյանի ցուցումով է դեպքի վայրից իր եղբոր՝ «Շշի Մելոյի» Range Rover ավտոմեքենան փախցրել վերջինիս թիկնապահը, ով կարճ ժամանակ անց Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել Կոտայքի մարզի քննչական վարչություն, որտեղ նա նույնպես քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Շշի Մելոյի» եղբայրը ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր