211652_close_icon
views-count2919 դիտում article-date 14:41 21-08-2019

Թուրքիայում պետական ահաբեկչություն է տեղի ունենում. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին։ Կարո Փայլանը գրել է. «Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։ Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», - գրել է Կարո Փայլանը։ Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ Վան, Դիարբեքիր եւ Մարդին քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ պետության երոշման, ըստ որի պաշտոններից հեռացվել են քուրդ քաղաքապետերը։

Նմանատիպ նյութեր