211652_close_icon
views-count5772 դիտում article-date 14:28 21-08-2019

Արարատի մարզի խոշոր քաղաքների բուժծառայությունները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով

Արտաշատի, Մասիսի, Վեդու, Արարատի բժշկական կենտրոնները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով: Այս մասին տեղեկացանք Արարատի մարզպետարանից: «Այսպիսով՝ Մասիսի, Վեդու և Արարատի ԲԿ-ները ազգաբնակչության բուժսպասարկումը կիրականացնեն 2 բրիգադով, Արտաշատինը՝ 3 բրիգադով, 24-ժամյա ռեժիմով: Սա հնարավորություն կտա շտապ օգնության կանչերին ավելի օպերատիվ արձագանքել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր