Արարատի մարզի խոշոր քաղաքների բուժծառայությունները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով
                        Արտաշատի, Մասիսի, Վեդու, Արարատի բժշկական կենտրոնները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով: 
Այս մասին տեղեկացանք Արարատի մարզպետարանից:
«Այսպիսով՝ Մասիսի, Վեդու և Արարատի ԲԿ-ները ազգաբնակչության բուժսպասարկումը կիրականացնեն 2 բրիգադով, Արտաշատինը՝ 3 բրիգադով, 24-ժամյա ռեժիմով: Սա հնարավորություն կտա շտապ օգնության կանչերին ավելի օպերատիվ արձագանքել»,- նշված է հաղորդագրության մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

