211652_close_icon
views-count13304 դիտում article-date 10:02 21-08-2019

Երևանի ժամանցային վայրերից մեկում տեղի ունեցավ երգչուհի Մերի Քոչարյանի սպասված հանդիպումը իր երկրպագուների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Oգոստոսի 18-ին Երևանի ժամանցային վայրերից մեկում տեղի ունեցավ երգչուհի Մերի Քոչարյանի սպասված հանդիպումը իր երկրպագուների հետ: «Անկեղծ ասած՝ երկար եմ սպասել այս հանդիպմանը. անչափ շնորհակալ եմ, որ ինձ այսքան սիրում եք ու գնահատում: Մի քանի տարի առաջ անգամ չէի կարող մտածել նման հանդիպման մասին։ Նշեմ, որ սպասվածից շատ էին իմ հյուրերը»պատմում է Մերին: Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում, եղան ուրախության, հուզմունքի պահեր, բազմաթիվ հարցեր ու պատասխաններ: Երկրպագուները մի քանի երգ կատարեցին Մերիի հետ: «Այս հանդիպումն ինձ էլ ավելի է պարտավորեցնում, ու ես գիտակցում եմ, որ պետք է ավելի ու ավելի շատ աշխատեմ, քանի որ այսքան մարդ սպասում է ինձ տեսնել նոր երգով, տեսահոլովակով: Ուրախ եմ, որ բացի Երևանից, եկել էին ինձ արդեն ծանոթ երկրպագուներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Շնորհակալ եմ նաև նվերների, անակնկալների, բազմաթիվ ծաղկեփնջերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում կրկին կկազմակերպեմ նման հանդիպում: Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին»,-հավելել է երգչուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր